Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրներ՝ Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես»

Ամենադիտվածներ

akanates logo

Վաղարշապատի ընտրությունների ընթացքում արձանագրվել են կուսակցությունների ֆինանսական հոսքերի վերահսկողության և թափանցիկության հետ կապված մի շարք խնդիրներ: «Ականատես» դիտորդական առաքելության հաղորդագրության համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած ֆինանսական տեղեկանքներում առկա են անհամապատասխանություններ, որոնք խոչընդոտում են ընտրական գործընթացների թափանցիկության ապահովմանը:

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների՝ կուսակցությունների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը պետք է իրականացվի հետևյալ կերպ. բանկերը յուրաքանչյուր երեք աշխատանքային օրը մեկ ԿԿՀ-ին պետք է ներկայացնեն կուսակցությունների բանկային հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալներ: ԿԿՀ-ն այդ տվյալները ամփոփում և հրապարակում է իր կայքում: Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում է կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները և հրապարակում դրանք իր կայքում:

«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ԿԿՀ-ին և ԿԸՀ-ին ապահովել տվյալների ճշգրտությունը և համագործակցությունը՝ ընտրական գործընթացների թափանցիկությունն ու ֆինանսական հոսքերի վերահսկողությունը բարելավելու նպատակով: Առաքելությունը նաև ընդգծում է, որ քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու պարտավորություն ունեցող այս երկու կառույցների չհամակարգված աշխատանքը խոչընդոտում է ընտրությունների արդար և թափանցիկ անցկացմանը:

Այս խնդիրները վկայում են, որ գործող իշխանությունները չեն կարողանում կամ չեն ուզում ապահովել տվյալների հրապարակման հստակ և համակարգված գործընթացը:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();