Կրակոցներ են եղել Հս․ Կարոլինայում․ կան զոհեր

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ուսանողական ավանում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով երկու անձ մահացել է, չորսը՝ տուժել: Այս մասին հաղորդում է տեղական WSOC հեռուստաալիքը:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են: Մյուս տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավապահ մարմինները շատ արագ տեղում կարողացել են զինաթափել կասկածյալին: Հաղորդվում է, որ նա մինչ այդ ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել:

Ամենաթարմ