fbpx
Զինված Ուժեր

Կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին․ մեր զինծառայողներից մեկը մահացու վիրավորում է ստացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հրաձգություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայող։

«Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

 

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – ասվում է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ