fbpx
Աշխարհ

Կիևի դատարանը կրճատել է ռուս զինվորականի պատիժը

Կիևի վերաքննիչ դատարանը ուրբաթ հայտարարել է, որ կրճատում է 21-ամյա ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինի պատիժը։ Այս մասին գրում է CNN-ը։

Շիշիմարինին ցմահ բանտարկության են դատապարտել մայիսի 23-ին՝ Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի ռազմական հանցագործությունների գործով առաջին դատավարության ժամանակ:

Նրա պատիժը կրճատվել է մինչև 15 տարվա ազատազրկում։

Նա մեղավոր է ճանաչվել պատերազմի առաջին օրերին 62-ամյա քաղաքացիական անձի սպանության մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ