Կրկին մեդալ ունենք. Արայիկ Հարությունյան

Ամենադիտվածներ

Արայիկ Հարությունյանը դատապարտել է թուրքական դրոշներ փակցնելու փաստը

Կրկին մեդալ ունենք միջազգային օլիմպիադայից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի մեր թիմին չէր հաջողվել մեդալ նվաճել Իրանում կայացած օլիմպիադայում: Ուրախալի է նաև, որ մեդալ նվաճած Արմեն Պետրոսյանը ներկայացնում է մարզային դպրոց:

Թիմի ղեկավար՝ Ղուկասյան Գայանե /ԵՊՀ/:

Շնորհավորում ենք մեր ամբողջ թիմին»:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157431872703501

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ