Տոնի Կրոսը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Ռեալից»:
AS-ի փոխանցմամբ, Կրոսը կարծում է, որ իրեն նոր մարտահրավերներ են անհրաժեշտ և նա մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից:
«Ռեալում» այնքան էլ չեն ցանկանում բաժանվել Կրոսից, որը վերջին տարիներին թիմի հաջողություններում առանցքային դեր է խաղացել: Սակայն «Ռեալում» պատրաստ են հաշվի նստել ֆուտբոլիստի ցանկության հետ և կվաճառեն նրան, եթե շահավետ առաջարկ ստանան: