Հայաստանի հավաքականի և Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոն տեղափոխվելու է Կարագանդայի «Շախտյոր»։
Այս մասին հայտնում է VKontakte-ի AFF խումբը։
Նշվում է, որ Ուդոն իր ներկայիս ակումբի հետ չի մեկնել ԱՄԷ՝ մարզական հավաքի։
Հիշեցնենք, որ 25-ամյա նիգերիացին Հայաստանի հավաքականում է հանդես գալիս 2020-ի հունիսից։