fbpx
Սպորտ

Կվայելեմ դաշտում անցկացրած ամեն րոպեն․ Գրիզմանը՝ Էլ-կլասիկոյի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է սպասվող Էլ-կլասիկոյի մասին։

«Նախկինում ես հետևում էի այս անհավանական դիմակայությանը հեռուստացույցով, իսկ հիմա կարող եմ մասնակցել դրան և դառնալ գործող անձանցից մեկը:

Սա այն խաղն է, որին բացարձակապես բոլորը սպասում են` սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած երկրպագուներից և հասարակ ֆուտբոլասերներից: Սա շատ կարևոր խաղ կլինի, և ես կվայելեմ դաշտում անցկացրած ամեն րոպեն», – Գրիզմանի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ