Սաուդյան Արաբիայի պաշտպանը կվիրահատվի Գերմանիայում

Ամենադիտվածներ

Սաուդյան Արաբիայի պաշտպան Յասեր Ալ-Շահրանիի մոտ, որը ծանր վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի խմբային փուլի Արգենտինայի դեմ խաղում (2-1), ախտորոշվել է ծնոտի կոտրվածք, դեմքի մի քանի ոսկորների վնասվածք և ներքին արյունահոսություն, հայտնում է Reuters-ը։

Ֆուտբոլիստին կվիրահատեն։ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն պաշտպանի համար անձնական ինքնաթիռ են տրամադրել Դոհայից Գերմանիա, որտեղ նա վիրահատության կենթարկվի։

Հանդիպման վերջնամասում Սաուդյան Արաբիայի դարպասապահը ծնկով նոկաուտի էր ենթարկել թիմակցին։

Ամենաթարմ