Այսօր` հունիսի 14-ին, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը հայտնեց, որ շատ հավանական է, որ վաղը ԱԺ-ն արթահերթ նիստ կգումարի և ԲՀԿ ղեկավարին կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից:
«Այս գործողությունների հետևում հենց այս ողջ գործընթացն է կախված և մենք չենք բացառում, որ հենց վաղն առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել և պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը քննվել, մենք ամեն ինչ հավանական համարում ենք, քանի որ մեր հայտարարությունից հետո մեր բոլոր տարածքային կառույցներում հատկապես Գեղարքունիքի մարզում մտել են խուզարկության, բերման են ենթարկել, նույնիսկ երեխաների հեռախոսներն են առգրավվել: Միայն հստակ կարող ենք արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է»,-նշեց Իսայանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել: