Լա Լիգայի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար կանցկացվեն առանց հանդիսականների

Հրապարակող՝

Լա Լիգայի հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար կանցկացվեն առանց հանդիսականների

Ամենադիտվածներ

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ մինչև 2021 թվականի հունվար առաջնության հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Տեբասը  նշել է, որ հետևելու են իրավիճակի զարգացմանը և եթե անհրաժեշտություն լինի վերանայելու են այդ ոտոշումը։

«Ամենայն հավանականությամբ, հանդիպումները մինչև 2021 թվականի հունվար կանցկացվեն առանց հանդիսականների: Կհետևենք իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կվերանայենք այդ որոշումը:

Մենք պետք է շատ զգույշ գորենք և թույլ տանք ստադիոն մուտք գործել միայն հանդիպումները հեռարձակող ընկերության աշխատակիցներին»,-  հայտնել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեբասը հայտնել էր, որ  այն թիմերը, որոնք կհրաժարվեն խաղադաշտ դուրս գալ, պատժամիջոցների կենթարկվեն:

Աղբյուրը՝ Mundo Deportivo․

Ամենաթարմ