Ֆրանսիան Լա-Մանշ նեղուցում առգրավել է ռուսական Baltic Reader նավը, որը մեքենաներ էր տեղափոխում։
Այս մասին գրում է France Presse-ը։
Նավը պատկանել է մի ընկերության, որը հայտնվել է պատժամիջոցների տակ։ Սա է նշվում որպես առգրավման պատճառ։
Նավի առգրավման լուրը հաստատել են նաև Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատնից, հայտնում է RIA-ն։