Ժամանց

Լանա Դել Ռեյի նոր ալբոմը թողարկվել է

Լանա Դել Ռեյը թողարկել է Norman F***ing Rockwell նոր ստուդիական ալբոմը, որի ստեղծման գործում նրան օգնել են պրոդյուսերներ Ջեկ Անտոնոֆը եւ Ռիք Նոուելսը:

Երգչուհու՝ թվով վեցերորդ ռելիզում տեղ է գտել 14 թրեք։ Այն մասին, որ երչուհին նոր ալբոմ է ձայնագրում, հայտնի է դարձել դեռ 2018 թվականին, երբ նա ներկայացրեց Mariners apartment complex եւ Venice bitch սինգլները:

«Երազանքի թիմ: Ես ամենահաջողակն եմ: Բոլոր դեպքերում այս հանգստյան օրերին մենք կունենանք պաղպաղակով լի մի երկու ֆուրգոն, որոնք կընթանան ծովափի այս ու այն ուղղությամբ: Դու կարող ես պաղպաղակ եւ վինիլ գնել, եթե տեսնես այդ փոքրիկ լայմը»,- գրել է երգչուհին իր Instagram-ում՝ ալբոմի շապիկի լուսանկարներից մեկի ներքո:

Norman F***ing Rockwell-ի թողարկումից մեկ օր առաջ Լանա Դել Ռեյի ներկայացրել էր Doin’ Time երգի հոլովակը, որը նույնպես տեղ է գտել ռելիզում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ