Թրամփը գոլֆ է խաղացել Լեհաստան այցը չեղարկելուց հետո

Ամենադիտվածներ

Թրամփը խոսել է Վենեսուելայի հակամարտության կարգավորման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոլֆ ակումբ է գնացել Լեհաստան այցը չեղարկելուց հետո: Թրամփը Լեհաստանում պետք է մասնակցեր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառմանը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Նշվում է, որ Թրամփն այցը չեղարկել է Ֆլորիդայի ափերին մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով: Այդուհանդերձ, այցի չեղարկման մասին հայտարարությունից հետո Թրամփը մեկնել է գոլֆ ակումբ: Ընդ որում, Սպիտակ տան խոսնակը նշել է, որ նախագահին ժամը մեկ զեկուցում են փոթորկի մասին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ