Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ընկերական հանդիպում անցկացրեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։ Մրցավեճը կայացավ «Սիգնալ-Իդունա-պարկ» մարզադաշտում։
Առաջին կեսը գերմանացիներիններ ու նրանք կարողացան հաջողությամբ ավարտել այն։ Նախ Սերժ Գնաբրի բացեց հաշիվը՝ 15-րդ րոպեին, իսկ հետո Կայ Հավերցն կրկնապատկեց այն՝ Գերմանիային պարգևելով 2 գնդակի առավելություն։ Մինչև խաղակեսի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին։
Արգենտինացիներն իրենց խոսքն ասացին 2-րդ կեսում։ Նախ Լուկաս Ալարիոն կրճատեց հաշվի տարբերությունը՝ 66-րդ րոպեին, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Լուկաս Օկամպոսը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Հանդիպումն այսպես էլ ավարտեց։ Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
https://www.youtube.com/watch?v=TazD9MLjOyE