Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ասաց` լավ ենք անում, որ «իսկանդերը» գործի չենք դնում, երբ որ պետք լինի կդնենք:
«Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ՝ գոնե այս երկու օրվա ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ»,-ասաց նա:
Քոչարյանը նկատեց, որ այս մասշտաբի ռազմական գործողություններ վերջին տասնամյակներում չի եղել.
«Այս անգամ Ադրբեջանը, համոզված եմ՝ Թուրքիայի հրահրմամբ, օգտագործեց իր զինոնացի գուցե 70 տոկոսը: Բայց արձանագրենք, որ այն կորուստները, սկսած քանակական մասով, շատ մեծ են: Մեկ օրում 30 տանկ, դա Ադրբեջանի տանկային տեխնիկայի 10 տոկոսն է»: