«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի մասին` նշելով, որ իսկապես գնահատում են Ռոբերտին:
«Նախ նշեմ, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և նրան թիմում ունենալը մեզ համար շատ գոլեր է երաշխավորում:
Ակումբի ղեկավարությունը մշտական կապի մեջ է նրա հետ։ Պետք չէ մեզ թույլ տալ շեղվել Լևանդովսկիի հետ բանակցություններում, մեզ պետք չէ անընդհատ լրատվամիջոցներին տեղեկացնել բանակցությունների ընթացքի մասին»,-Հայների խոսքը մեջբերում է Bild-ը: ։
Նա նաև հավելել է, որ հենց ինչ-որ բան լինի հայտարարելու, նրանք դա կանեն։