fbpx
Աշխարհ

Շերմանը և Դելատրեն անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտությանը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Դելատրեի հետ, որի ժամանակ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Կողմերն խոսել են Ուկրաինային աջակցելու, Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման, ուկրաինացի փախստականներին օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Պետքարտուղարի տեղակալ Շերմանն ընդգծել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Արևմտյան Բալկանների երկրներին աջակցելու անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ