fbpx
Աշխարհ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ չնայած կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, աճում է առևտրատնտեսական համագործակցությունը:

Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ «Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման համատեքստում, մասնավորապես՝ նրանք, որոնք վերաբերվում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը։ Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ