fbpx
Աշխարհ

Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ուկրաինայում իրավիճակը բազմաթիվ խնդիրների պատճառ է դարձել, դրանք տասնամյակներ շարունակ կուտակվել են Եվրատլանտյան տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության։ Գուտերեշն, իր հերթին, նույնպես ընդգծել է հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է նվազագույնի հասցնել Ուկրաինայում ճգնաժամի բացասական հետևանքները ողջ աշխարհի համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ