fbpx
Աշխարհ

Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե… Ս.Լավրով

Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Այս մասին, դեկտեմբերի 17-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում:

Նա նաև նշել Է, որ ուկրաինական ռեժիմն ունի նեոնացիստականի բոլոր գծերը: «Այդ մենք չենք պատերազմում ուկրաինական ռեժիմի դեմ: Ուկրաինական ռեժիմի դեմ, որն ունի նացիստականի ու նեոնացիստականի բոլոր գծերը, պատերազմում են Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք ապրում են Դոնբասում»,-ասել Է նախարարը: Միաժամանակ Լավրովը նշել Է, որ Ուկրաինայի ներքին խնդիրներն «անհամեմատ ավելի լայն եւ անհամեմատ ավելի խորն են, քան պարզապես ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն»:

Ռուսաստանը պատերազմի մեջ չի մտնի Ուկրաինայի հետ, հայտարարել Է Լավրովը: «Մենք Ուկրաինայի դեմ չենք պատերազմելու, ես դա ձեզ խոստանում եմ»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ