Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանին չի համարում ՌԴ «ավագ եղբայրը»։ Այդ մասին նա հայտարարել է Известия-ում հրապարակված հարցազրույցում։
Նշենք, որ այդպիսի կարծիք են հայտնել Մոսկվայի և Պեկինի մերձեցման քննադատները։
Ինչպես ընդգծել է նախարարը, Ռուսաստանը միշտ է հանդես է գալիս փոխադարձ շահի հիման վրա այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման օգտին:
Նրա խոսքով՝ գործընկերոջ հետ հարաբերություններում օգուտ ստանալու համար անհրաժեշտ է փոխարենն ինչ-որ բան տալ: Հենց այդ կտրվածքով են, Լավրովի խոսքով՝ կառուցվում հարաբերությունները Պեկինի հետ, որոնք հասել են աննախադեպ ռազմավարական մակարդակի: