«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հերթական անգամ հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը չի խառնվում թիմի ավագ և առաջատար Լիոնել Մեսսիի կարիերայի ապագային առնչվող հարցերին։
«Լեոն երբ ցանկանա, կարող է ավարտել կարիերան «Բարսելոնա»-ում: Նա է որոշելու, թե երբ ու որտեղ ավարտի կարիերան:
Նա մեծ ուժեր ունի թիմին օգուտ տալու համար: Դեռ բավարար ժամանակ կա»,-ասել է պաշտոնյան։ Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Բարսելոնան» Մեսսիի պրոֆեսիոնալ կարիերայի միակ ակումբն է, որի գլխավոր թիմում է 2004 թվականից: