44 տարեկանում մահացել է կատակերգու դերասան Մայքլ Լերերը, հայտնում է Deadline-ը։
Ստենդափերի կատարողը ամիոտրոֆիկ սկլերոզ ուներ, սակայն, շարունակում էր ելույթ ունենալ նույնիսկ այն բանից հետո, երբ 2017 թվականին հայտնի էր դարձել իր ախտորոշումը, հանրության առաջ հայտնվելով անվասայլակով։ Նա բացահայտ խոսել էր բեմում հիվանդության դեմ իր պայքարի մասին։
Լերերը հանդես է եկել կատակերգական շոուներում, ինչպիսիք են «Second City»-ն եւ «Kill Tony»-ն: Հումորիստը ուներ սիրելի եւ որդի՝ Քոլինը։