«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը խոսել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի մասին, գրում է Evening Standard-ը:
Նա Վան Դեյկին մարզել է, երբ դեռ երկուսն էլ «Սաութհեմփթոնում» էին:
«Երբ ես եկա «Սաութհեմփթոն», Վիրջիլն այդ ժամանակ, իհարկե, լավ խաղացող էր: Ես ասում էի, որ ինձ համար նա աշխարհի լավագույն պաշտպանն է:
Այժմ, երբ նա «Լիվերպուլում» է, իմ կարծիքը նրա մասին չի փոխվել: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ուժեղ է, արագ, տեխնիկապես հզոր և շատ հանգիստ կարող է խաղալ մեծ ճնշման տակ:
Դա հրաշալի է: «Սաութհեմփթոնում» նա աշխարհի լավագույն պաշտպանն էր, իսկ «Լիվերպուլում» ապացուցում է այդ»,- ասել է մարզիչը:
Հաղորդում է armsport.am-ը։
