fbpx
ՏՏ

16 տեսախցիկով սմարթֆոն. LG-ի սպասվող նորարարությունը

Սմարթֆոնում քանի՞ տեսախցիկ պետք է լինի: Apple-ը համոզված է, որ մեկը բավարար է, առավելագույն դեպքում՝ երկուսը: Samsung-ը հասել է չորսի: Երբ հայտնվեցին հինգ տեսախցիկ ունեցող Nokia սմարթֆոնի մասին առաջին լուրերը, բոլորը կարծեցին, որ դա կատակ է: Այժմ ոչ ոք կատակ չի անում: LG-ի վերջին արտոնագրերում խոսքը 16 տեսախցիկներով սմարթֆոնի մասին է:

Ըստ 168.am-ի՝ սմարթֆոններն ունենալու են տարբեր հզորություններ և ֆոկուսային համակարգեր: Մեկ հպման միջոցով նկարելու են բոլոր 16 տեսախցիկները միաժամանակ: Բացի այդ, օգտատերը մեկ հպումից հետո ստանալու է 16 լուսանկարներ, որոնցից կարող է ընտրել լավագույնը:

Նշվում է նաև, որ 16 տեսախցիկների շնորհիվ հնարավոր կլինի իրար միացնել տարբեր լուսանկարները: Ըստ շշուկների՝ LG-ն առաջարկելու է մի շարք մանիպուլյացիաներ՝ լավ որակի նկարներ ունենալու համար: Օրինակ՝ հնարավոր կլինի մի նկարից մյուս տեղափոխել լուսանկարվողի դեմքը:

Բացի այդ, 16 տեսախցիկները հնարավոր կլինի օգտագործել նաև սելֆիի համար՝  շնորհիվ ապակե հայելային կաղապարի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ