«Ռիա Նովոստին»-ի հաղորդմամբ՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել։ Հարիրին հրաժարվել է ձևավորել նոր կառավարություն։
Այս հայտարարությունն արվել է երկրի նախագահ Միշել Աունի հետ հերթական հանդիպումից հետո, որի ժամանակ Լիբանանի առաջնորդը հերթական անգամ չի ընդունել վարչապետի ներկայացրած նախարարների կաբինետի կազմը:
- Լիբանանում ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկել
- Լիբանանի վարչապետը նախագահին հորդորում է չխոչընդոտել կառավարության ձևավորմանը
«Ես հանդիպել եմ նախագահի հետ, բանակցությունները եղել են կառավարության ձևավորման շուրջ։ Մենք խոսեցինք քրիստոնյա նախարարների նշանակման և վստահության մասին: Հասկանալի է՝ դիրքորոշումն անփոփոխ է, և մենք համաձայնության չենք գա, ես հրաժարական եմ տվել՝ հրաժարվելով ձևավորել կառավարություն»,- շեշտել է Հարիրին:

