Սաադ Հարիրին, որը կատարում է Լիբանանի վարչապետի պարտականությունները, վերջնականապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Այս մասին նշված է սուննի քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը։
«Ես այդ որոշումն եմ ընդունել, որովհետև ճգնաժամից դուրս գալու այլ տարբերակ չեմ տեսնում՝ բացի տեխնոկրատների կառավարության ստեղծումից»,-հայտնել է նա:
Հարիրին կոչ է արել հանրապետության նախագահ Միշել Աունին՝ անցկացնել խորհրդարանական կոնսուլտացիաներ և նոր վարչապետ նշանակել: