Լիգա 1-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մբապեն

Հրապարակող՝

Mbappe-accepts-the-Ligue-1-player-of-the-year-award

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունն ամփոփել է Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանը: Կիլիան Մբապեն ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, նա նաև ճանաչվել է առաջնության լավագույն երիտասարդ խաղացող:

Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականում ՊՍԺի միանգամից 6, իսկ «Լիլից»` 2 ֆուտբոլիստ է ընդգրկվել:

«Լիլի» գլխավոր մարզիչ Քրիտսոֆ Գալտյեն ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ:

Խորհրդանշական հավաքական է՝ Մայք ՄենյանԼիլ»), Քենի ԼալաՍտրասբուրգ»), Մարկինյոս, Տիագո Սիլվա (երկուսն էլ` ՊՍԺ), Ֆերլան ՄենդիԼիոն»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Տանգի ՆդոմբելեԼիոն»), Անխել Դի Մարիա, Կիլիան Մբապե, Նեյմար (բոլորը` ՊՍԺ), Նիկոլյա ՊեպեԼիլ»):

Ամենաթարմ