fbpx
Գիտություն

Հոլանդական Lightyear-ը մշակում է արևային էներգիայով աշխատող էլեկտրամեքենայի տնտեսող տարբերակ

Հոլանդական Lightyear ավտոմոբիլային ընկերությունը դեկտեմբեր ամսին հայտնվեց ամբողջ աշխարհի թերթերի վերնագրերում՝ հայտարարելով, որ սկսել է առաջին կոմերցիոն արևային էներգիայով աշխատող ավտոմեքենայի՝ Lightyear 0-ի արտադրությունը, գրում է TCD-ն:

Թեև Lightyear 0-ն հեղափոխական մոդել էր, որը կարող էր օրական 43 մղոն անցնել միայն տանիքի արևային մարտկոցների շնորհիվ, այն չափազանց թանկ էր և կարժենար ավելի քան քառորդ միլիոն դոլար: Հունվարին սնանկության մասին հայտարարելուց և փետրվարին դրանից դուրս գալուց հետո Lightyear-ը հայտարարեց, որ կենտրոնանալու է բացառապես Lightyear 2-ի արտադրության վրա, որն ավելի գործնական մոդել է մոտ $40,000 արժողությամբ:

Արևային էներգիայով աշխատող այս էլեկտրական մեքենան կկարողանա անցնել մոտ 500 մղոն (ավելի քան 804 կմ) լիցքավորումների միջև, ինչը այն ապահովում է ընթացքի հսկայական պաշար:

Ըստ Lightyear-ի, այս նոր մոդելը կպահանջի ներկայիս էլեկտրական մեքենաների լիցքավորման ծավալի միայն մեկ երրորդը:

Թեև ճշգրիտ ժամկետները պարզ չեն, Bloomberg-ը հայտնել է, որ Lightyear 2-ը պետք է վաճառքի հանվի առաջիկա երեք տարիների ընթացքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ