fbpx
Սպորտ

Լիոնը երկու նորեկ ունի

«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մուսա Նիակատեն տեղափոխվել է «Լիոն», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա սենեգալցին չորս տարվա պայմանագիր է կնքել։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Լիոնը» վճարել է 32 միլիոն եվրո։

Նիակատեն «Նոթինգհեմ Ֆորեսթին» միացել էր «Մայնցից» 2022 թվականի ամռանը՝ 10 միլիոն եվրոյի դիմաց: Երկու տարվա ընթացքում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

«Բետիսի» պաշտպան Աբներ Վինիսիուսը ևս տեղափոխվել է «Լիոն», հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա բրազիլացին 5 տարվա պայմանագիր է կնքել։ Տրանսֆերի գումարը կազմել է 8 միլիոն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ