fbpx
Սպորտ
11:03 03/02/2020

Լիվերպուլը կարող է ԱՊԼ-ի ավարտից 7 տուր առաջ չեմպիոն դառնալ

Լիվերպուլը կարող է ԱՊԼ-ի ավարտից 7 տուր առաջ չեմպիոն դառնալ

«Լիվերպուլը» կարող է Անգլիայի առաջնության ավարտից 7 տուր առաջ դառնալով Անգլիայի չեմպիոն: Այս մասին հաղորդում է Gracenote-ն։

Այժմ «Լիվերպուլը» 73 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը և 22 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթի»-ին։

Այսպիսի երևույթ եվրոպական թոփ-5 լիգաներում միայն 2 անգամ է եղել: 2015/16 մրցաշրջանում, երբ «ՊՍԺ»-ն առաջնության ավարտից 8 տուր առաջ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, և 2013/14 մրցաշրջանում, երբ «Բավարիան» 7 տուր առաջ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Անգլիայում սա կլինի առաջին դեպքը:

Եթե «Լիվերպուլը» հետագայում ևս պահպանի դրական արդյունքների դինամիկան, ապա ԱՊԼ-ի 31-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ տնային խաղում կարող է դառնալ երկրի չեմպիոն: Հանդիպումը տեղի կունենա մարտի 21-ին:

Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս կմրցի «Նորվիչ»-ի հետ, որը վերջին՝ 20-րդ տեղն է զբաղեցնում իր ակտիվում ունենալով 18 միավոր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ