fbpx
Սպորտ

Ազնիվ կլինի ընդունել, որ Լիվերպուլը լավագույնն էր․ Դե Բրույնե

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեն խոսել է «Լիվերպուլի» չեմպիոնության մասին։

«Մենք գիտեինք, որ կարանտինից հետո հնարավոր չի լինի հասնել «Լիվերպուլին»։

Իհարկե, միշտ տխրում ես, երբ չես հաղթում, բայց ազնիվ կլինի ընդունել, որ «Լիվերպուլը» լավագույնն էր այս մրցաշրջանում։

Կարծում եմ՝ մենք լավ աշխատանք ենք կատարել, լավ ենք խաղացել, բայց այդքան լավը չէինք, և դա ընդունելը խնդիր չէ մեր թիմի համար։

Մենք դեռ կարող ենք ունենալ 13 կամ 14 հանդիպում այս մրցաշրջանում, դեռ շատ նպատակներ ունենք»,- Դե Բրույնեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ