EURO-2020. եզրափակիչը Լոնդոնից կարող է տեղափոխվել Բուդապեշտ

Ամենադիտվածներ

Եվրոպայի 11 երկրների 11 քաղաքներում շարունակվում է EURO-2020-ը։

UEFA-ի որոշմամբ՝ EURO-ի եզրափակիչը նշանակված է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Բայց այն կարող է փոխվել ու EURO-ի եզրափակիչը ընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը։

Այս մասին հայտնում է The Times-ը։

Ըստ աղբյուրի՝ նման որոշման հիմք կարող են հանդիսանալ Լոնդոնում գործող կորոնավիրուսային սահմանափակումները, որի հետևանքով հնարավոր է անհնար դառնա մարզադաշտում մեծ թվով երկրպագուների ներկայություն ապահովելը։ Իսկ Բուդապեշտում նման սահմանափակումային խնդիրներ չկան։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ