Աշխարհ

Լոնդոնում օդի աղտոտվածության դեմ պայքարող CityTrees համակարգեր են տեղադրվել

Լոնդոնում մամուռից պատրաստված CityTrees համակարգեր են տեղադրվել․ դրանք պայքարում են օդի աղտոտվածության դեմ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Կանաչ պատերով մոնոլիտները տեղադրվել են Ուոլթեմ Ֆորեսթ թաղամասի՝ օդի աղտոտվածությամբ աչքի ընկնող երկու կետերում: Այս թաղամասի խորհուրդն անցյալ տարվա ապրիլին կլիմայի հետ կապված արտակարգ դրություն էր հայտարարել:

CityTrees-ը համարվում է աշխարհում առաջին կենսատեխնոլոգիական աղտոտման զտիչը, կազմված է կենդանի բույսերից՝ տեղային օդի մաքրման և մարդկանց օգնելու համար:

Այս համակարգն օգտագործվել է նաև մի շարք այլ քաղաքներում` Բեռլինում և Հոնկոնգում:

«Ուոլթեմ Ֆորեսթի խորհուրդն արդեն ավելի քան 10 տարի զբաղվում է կլիմայի փոփոխության հարցով: CityTrees-ը կենսատեխնոլոգիական զտիչներով առաջնակարգ տեխնիկա է, որում օգտագործվում են կենդանի բույսեր և տարբեր տեսակի մամուռներ՝ աղտոտող նյութերը վերացնելու համար, որպեսզի մաքուր օդ արտադրվի: Սա հավասարազոր է 275 ծառ տնկելուն»,-ասել է թաղամասի խորհրդի անդամ Կլայդ Լոուքսը:

Համակարգի տեղադրումը բնապահպանների հավանությանն է արժանացել, որոնք ողջունել են այդ քայլը և նշել, որ սա անգնահատելի քայլ է Լոնդոնի օդը մաքրելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ