fbpx
Իրավական

Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին և Ալավերդու համայնքապետին

Լոռու մարզի դատախազությունում կատարված՝ քրեական գործի նախաքննության օրինականության ստուգմամբ պարզվել է, որ Ալավերդի համայնքին պատկանող՝ Կա­խոյան փողոցում գտնվող պատկերասրահի տարածքի նկատմամբ, առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը, որի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Մասնավորապես, 2018թ. դեկտեմբերին «Հետք» էլեկտրոնային թերթի թղթա­­կիցը ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ լրագրողական հետաքննության արդյունքում պար­­զել է, որ «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավերդու մասնաշենքը հանդիսացել է Ալավերդի քա­ղա­քի սեփակա­նութ­յունը, որը, կատարված կեղծիքների արդյունքում, Լոռու մարզի ընդ­հա­նուր իրա­վասության առաջին ատյանի դատա­րանի վճռով հանձնվել է «Հայէկո­նոմ­բանկ» ՓԲԸ-ի սեփականությանը:

Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուց­վել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1997թ. մարտի 14-ին, ՀՀ կառավարության թիվ 51 որոշ­մամբ Կա­խոյան փողոցում գտնվող կահույքի նախկին թիվ 18 խանութի շենքը, որը վերածվել էր ցուցասրահի, սեփականության իրա­վուն­քով հանձնվել է Ալա­­վերդի քաղաքային համայնքին:

Մինչ այդ՝ 1996թ. դեկտեմ­բերի 30-ին, «Հայէկոնոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղի կողմից հայցադիմում է ներկայացվել Վանաձոր քաղաքի ժող­դա­տարան՝ Ալավերդու Քաղառի կողմից 41.392.000 ՀՀ դրամ գումար պարտքը չմա­րե­լու հա­մար Քաղառին սնանկ ճանաչելու պահանջով: 1997 թվականի հունիսի 19-ին Վանա­ձո­րի քաղաքի ժողդատարանի որոշմամբ Ալավերդու Քաղառը ճանաչվել է սնանկ:

1997թ. օգոստոսի 08-ին դատարանի կողմից որոշում է կայացվել Ալավեր­դու Քաղառի գույքն ուղղակի գործարքով և աճուրդով վաճառելու մասին:

1997թ. օգոստոսի 11-ին սնանկության կառավաիրչը դատա­րա­­նին տրամադրել է Ալավերդու Քաղառի լուծարանային հանձնաժողովի կող­մից վաճառ­վող օբյեկտների ցանկի և վաճառքի նախնական գների վերաբերյալ տեղե­կատվություն, որոնց թվում՝ նաև պատկերասրահի տարածքը, որի նախ­նա­կան գին է սահմանվել 5.000.000 ՀՀ դրամը:

Լոռու մարզի առաջին ատյանի դատա­րա­նի 1999թ. ապրիլի 23-ի որոշմամբ Կախոյան 7 հաս­ցե­ում գտնվող թիվ 18 խանութը, ի թիվս այլ օբյեկկտների, պարտքի դի­մաց հանձնվել է «Հայ­էկո­նոմբանկ» ՓԲ ընկերության Թումանյանի մասնաճյուղին:

Մինչդեռ Ալավերդի համայնքի 2 ղեկավարները ոչ 1997թ. և ոչ էլ 1999թ. որևէ առարկություն չեն ներկայացրել պատկերասրահի տարածքի վաճառքի օրինականության վերաբերյալ՝ այն դեպքում երբ ՀՀ կառավարության 1վերոնշյալ որոշմամբ այդ հասեցում գտնվող թիվ 18 խա­նութի բաղկա­ցու­ցիչ մաս կազմող «Հայաստանի ազգային պատկերասրահի» Ալավեր­դու մաս­նաշենքը հանձնված է եղել Ալավերդի քաղաքի սեփականությանը:

Այսինքն, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 1997 և 1999 թվականներին Ալավերդի քաղաքի նախկին 2 քաղաքապետերը Վ. Լալայանը և Կ. Եսայանը, պատ­շաճ չեն կա­տա­րել իրենց վրա դրված պար­տա­­կա­նութ­­­յունները և հետևողական չեն եղել, որպեսզի հա­մայնքի սե­փա­կա­նությանը հանձնված գույքը չներառվի ու չօտարվի այլ կազմակերպության սե­փա­­կա­նություն հանդիսացող գույքերի հետ միասին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում վերջիններս դիմումներ են հասցեագրել նախաքննական մարմին՝ ընդունելով, որ այդ հարցում աշխատանքի կատար­ման նկատ­­մամբ դրսևորել են ան­փույթ վերաբերմունք՝ և խնդրելով իրենց նկատմամբ քրեա­կան հե­տա­պնդում չիրականացնել՝ քրեա­կան պատասխա­նատվության ենթարկելու վաղե­մութ­յան ժամ­կետներն անցնելու հիմքով:

Այսինքն քննչական մարմնում կատարված նախաքննությամբ հաստատվել է համայնքի օրինական շահերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը, հետևաբար քրեական հետապնդումը բացառող վերը հիշատակված հանգամանքների առկայության պայմաններում կայացվել են վաղեմությունն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումներ:

Սակայն նկատի ունենալով, որ ենթադրյալ հանցագործության հետևանքները չեն վերացվել՝ Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը գրություն է հասցեագրել ՀՀ Ալավերդի համայնքի ղեկավար Ս. Խեչումյանին և Լոռու մարզպետ Ա. Ղուկասյանին: Մարզի դատախազը բարձրացրել է տեղական ինքնակառավարման մարմնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու հարցը:

Միաժամանակ միջնոդրագրով դրվել է Ալավերդի քաղաքի Թումանյան 44 և 44/1 հասցեներում /նախկինում Ալավերդի քաղաքի Կա­խոյան փողոցի 7 հասցեում/ գտնվող պատկերասրահի շենքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հարցը՝ նկատի ունենալով, որ օրենսդրությամբ այդ գործառույթը վերջիններիս իրավասության շրջանակներում է, և նրանք են հանդիսանում պատշաճ հայցվոր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ