fbpx
Սպորտ

Լուկակուն գործադուլ է հայտարարել. նա պահանջում է վաճառել իր տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն վերջնականապես որոշել է փոխել ակումբը։ Այս մասին հայտնում է Football Itaila-ն:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը գործադուլ է հայտարարել. նա ակումբի ղեկավարությունից պահանջել է վաճառքի հանել իր տրանսֆերը։ Նշվում է, որ այս օրերին բելգիացին մարզվում է «Անդերլեխտի» կազմում՝ առանց «Մանչեսթերի» ղեկավարության թույլատվության։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լուկակուի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Ինտերը»։

Հավելենք, որ 2018-19 մրցաշրջանում Լուկակուն անգլիական ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Պայմանագիրը ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ կետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ