Մոլերից մեկի մոտ «Դրիֆտ» արած վարորդն ու մեքենան հայտնաբերվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

1549455712-3997

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր մի մեքենա, որի վարորդը Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում, այսպես ասած՝ «դրիֆտ» էր անում:

Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ