fbpx
Հասարակություն

Լուսանկարիչը կրկնում է ՀՀ վարչապետի քայլարշավը՝ Գյումրիից – Երևան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլարշավից 1 տարի անց լուսանկարիչ Նարեկ Արշակյանը նույնպես քայլարշավ է սկսել Գյումրիից: Նա սկսել է քայլարշավը մարտի 31-ին ժամը 12:00-ին: Նշենք, որ ՀՀ վարչապետը նույնպես սկսել էր քայլարշավը նույն օրը և նույն ժամին:

Լուսանկարիչը այցելում է այն քաղաքներն ու գյուղերը, որտեղ կանգնել է վարչապետը, լուսանկարում նրանց մնալու վայրը և այն հատվածները, որոնք հիշեցնում են մեկ տարի առաջ տեղի ունեցածը, օրինակ՝ խարույկի համար հավաքած քարեր:

Քայլարշավի առաջին կանգառը Ջաջուռ գյուղն էր, որտեղից լուսանկարիչը շարժվել է դեպի Վանաձոր: Լուսանկարիչն արդեն հասել է Ֆիալետովո գյուղ:

https://www.facebook.com/narek.arshakyan.7/videos/2577928098903957/

Երևան վերադառնալուց հետո նա պատրաստվում է լուսանկարչական ցուցահանդես բացել: Ամենակարևոր առանձնահատկությունը լինելու են ծառերը, որ ամեն օր ինչ-որ խորագրով տարբեր քաղաքներում ու գյուղերում տնկել են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Լուսանկարչի խոսքով քայլարշավի ու ցուցահանդեսի միտքը հղացել է մոտ երկու ամիս առաջ, քանի որ նա ցանկացել է հասկանալ, թե այդ ժամանակ ինչ են զգացել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:

«Ծառերը նկարելն էլ գուցե հետագայում դառնա ավանդույթ ու ամեն տարի նկարեմ դրանց աճը»,- նշեց Նարեկը:

https://www.facebook.com/narek.arshakyan.7/videos/2581129411917159/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ