«Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծրագրում 300 կետ կա, սակայն նախընտրական փոքր բուկլետի մեջ բոլորը չեն կարողացել տեղավորել, հիմնական շեշտադրումները դարձյալ ազատ մրցակցության ապահովումն է, գերփոքր բիզնեսին հարկերից ազատելը: – «Բոլոր բարեփոխումների կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին», – նշվում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրում, իսկ այդ մասին մեզ տեղեկացնում է azatutyun.am-ը.
Կուսակցության նախընտրական ցուցակի չորրորդ համար Գևորգ Գորգիսյանն ասում է՝ առաջարկում են շքեղության հարկ մտցնել բյուջեն առանց միջոցների չթողնելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար․ – «Արդարության զգացումն է, որ մեծապես պակասել է մեր երկրում տարիներ շարունակ: Նպատակը այսպիսին է՝ առհասարակ եկամտահարկը հարկել նույն տոկոսադրույքով՝ 20 և պակաս տոկոս, բայց ունենալ նաև շքեղության հարկ մի քանի միլիոն՝ տասնյակ միլիոն աշխատավարձ ստացողների պարագայում, շքեղ առանձնատներ, հարյուր հազար դոլարանոց մեքենաներ ունեցողների պարագայում»:
