Աշխարհ

ԿԽՄԿ-ն ԼՂ մուտք կգործի և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից

Լեռնային Ղարաբաղի տարածքում և սահմանային հատվածներում թույլատրվել է ԿԽՄԿ-ի մուտքը և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերից: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Կարմիր խաչի Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գծով տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

Նա ընդգծել է, որ իրենց գործունեությունը չի դադարել և այսօր էլ աշխատում են:

«ԿԽՄԿ-ն հրատապ հումանիտար խնդիրներ լուծելու երկարատև աշխատանք ունի կատարելու, մասնավորապես՝ զոհվածների աճյուններ որոնելը, փախստականների ու տեղահանվածների կարիքները հոգալը, ջրով ու դեղորայքով ապահովելը: Այս գործընթացն իրականացնելու համար ավելացվել է այս տարածաշրջանի՝ ԿԽՄԿ-ի բյուջեն: Հումանիտար կարիքները հոգալու համար տրամադրվել է շուրջ 45 մլն շվեյցարական ֆրանկ: Ավելացել է նաև աշխատակիցների թիվը»,- հավելել է միջազգային կազմակերպության ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ