fbpx
Աշխարհ

Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը։

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»,- նշել է  ՌԴ նախագահը։

Պուտինը շեշտել է՝ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցրել ներքաշվել հակամարտության մեջ։

«ՀԱՊԿ-ի պայմանագիրը նախատեսում է փոխադարձ օգնություն այդ պայմանագրի մասնակից երկրի տարածքի նկատմամբ ագրեսիայի դեպքում։ Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել, և դա մեզ ոչ մի իրավունք չի տվել ուղղակի մասնակցել մարտական գործողություններին», – հավելել է ՌԴ նախագահը։

Նախագահը նեև նշել է, որ Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Մոսկվան լիովին կատարել է պարտավորությունները։

«Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված, մոռացված չի զգացել։ Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որպեսզի այդպես չլինի»,- ասել է նա ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ