ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։
Հանդիպումը կայացել է դռնփակ ռեժիմով, այն տևել է 52 րոպե:
Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ քննարկվելու են ֆրանս-թուրքական հարաբերությունների դրական և բացասական ասպեկտները:
Այսօր սպասվում է նաև Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Այս մասին տեղեկանում ենք dogruhaber.com.tr կայքըից։
