fbpx
Սպորտ
14:25 14/10/2019

Մադրիդի Ռեալը` Մոդրիչի ու Բեյլի վնասվածքներից խուճապի մեջ է ընկել. Marca

Ուելս-Խորվաթիա խաղի ժամանակ (1-1) Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խաղի ժամանակ աջ ոտքի վնասվածք ստացավ։ Բեյլը նույնպես առողջական խնդիրներ ունի։ Մոդրիչը ստիպված էր լքել խաղադաշտը ՝ Խորվաթիայի բժշկական կազմի երկու աշխատակիցների ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Մոդրիչը նոր էր վերականգնվել Իսպանիայում ստացած վնասվածքից, որի պատճառով 16 օրով դուրս էր մնացել շարքից։

Խորվաթիայի բժշկական անձնակազմի անդամ Նիկոլա Ջերկան անդրադարձել է Մոդրիչի վնասվածքին.

«Տրամաբանական է, որ մարդիկ անհանգստացած են Կլասիկոյի համար, բայց ամեն ինչ այդքան էլ վատ չէ»։

Այժմ Զինեդին Զիդանը լարված սպասում է Տոնի Կրոսի ՝ վնասվածքից ապաքինվելուն։ Բեյլի մոտ նույնպես ինչ-որ խնդիրներ առաջացան, սակայն նա կարողացավ մասնակցել ամբողջ հանդիպմանը։ «Արքայական» ակումբի 11 համարը չնայած գոլի հեղինակ դառնալուն, նշել էր որ ձախ ոտքի շրջանում ցավեր ունի։

«Բեյլը թեթև խնդիր ուներ, բայց նա ցանկացավ շարունակել խաղը»,- նշել էր Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ