fbpx
Սպորտ

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել «ճապոնական Մեսսիի» հետ

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել ճապոնացի ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից: Marca-ի տեղեկություններով՝ «Ռեալը» Կուբոյի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել՝ տարեկան 1.2 մլն եվրո աշխատավարձով։

Կուբոն ավելի վաղ հանդես եկել է «Տոկիոյում»։ 2019 մրցաշրջանում նա Ճապոնիայի առաջնությունում 13 խաղի է մասնակցել ու դարձել է 4 գոլի հեղինակ։

Հունիսի 9-ին նա Ճապոնայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտն է նշել Սալվադորի հետ կայացած ընկերական խաղում (2-0):

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ