fbpx
Ժամանց

95 տարեկանում մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան

95 տարեկանում մահացել է իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան։ Այս մասին հայտնում է La Repubblica թերթը։

Սեպտեմբերին դերասանուհին հոսպիտալացվել էր ազդրի կոտրվածքով։ Լոլոբրիջիդայի առողջական վիճակը բժիշկների մոտ առանձնապես անհանգստություն չի առաջացրել։

Իտալուհու ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 60 ֆիլմ, նա համարվում է 50-60-ականների ամենահաջողակ դերասանուհիներից մեկը՝ նկարահանվելով Համֆրի Բոգարտի, Ֆրենկ Սինատրայի եւ Ջերարդ Ֆիլիպի հետ։

Լոլոբրիջիդան եղել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի մեծն սպա, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, իսկ 2018 թվականին աստղ է ստացել Լոս Անջելեսի Հոլիվուդի Փառքի ծառուղում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ