fbpx
Մշակույթ

Մահացել է կինոպրոդյուսեր Թոմաս Ցիկլերը

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանացի կինոպրոդյուսեր Թոմաս Ցիկլերը, որը մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծման, ինչպիսիք են «Գայթակղիչը»(2010) և «Բախել երկնքի դռները» (1997): Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Babelsberg կինոստուդիայի տնօրեն Քրիստոֆեր Ֆիսերին:

Պրոդյուսերը մահացել է կարճատեւ հիվանդությունից հետո:

Կինոպրոդյուսերը հայտնի է որպես դերասան Թիլ Շվայգերի մասնակցությամբ ֆիլմերի, նաև «Գեղեցիկ տղամարդը 2» (2009) եւ «Մեղրը գլխում» (2014) կինոժապավենների պրոդյուսեր։ TASS-ը հայտնել է, որ «2017 թվականին Babelsberg ստուդիայի հետ համատեղ նա ստեղծել է Traumfabrik Babelsberg պրոդյուսերական ընկերությունը, որը նկարահանել է «Անուրջների ֆաբրիկա» ֆիլմը (2019)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ