Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հայ շախմատիստը։
Նա նշել է, որ խոսքեր չունի ծանր կորուստը նկարագրելու համար:
«Նա չափազանց աշխատասեր, խելացի և կենսուրախ անհատականություն էր: Սիրում եմ հավերժ, ննջի՛ր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը:
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life…
I love you honeybun, sleep tight….
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
Նշենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, բժիշկները նրա վիճակը գնահատում էին կայուն ծանր:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։
Լևոնի ու Արիանայի հարսանյաց արարողությունը տեղի էր ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 30-ին: