Մահացել է երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ երգիչ և դերասան Էլվիս Փրեսլիի դուստրը։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով երգչուհու մորը՝ Պրիսցիլա Փրեսլիին։
Նա 55 տարեկա էր։
«Ծանր սրտով պետք է ձեզ հետ կիսվեմ սարսափելի լուրով։ Իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքել է մեզ»,- Պրիսցիլա Փրեսլիի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։
Ըստ TMZ-ի՝ 54-ամյա Լիզա Մարի Փրեսլին սրտի կանգ է ունեցել։ Նա գտնվել է Լոս Անջելեսի Կալաբասաս քաղաքում գտնվող իր տանը։ Ժամանած բժիշկները սիրտ-թոքային վերակենդանացում են իրականացրել և նրան ադրենալին ներարկել։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Լիզա Մարին մահացել է հիվանդանոցում։