Ամերիկյան Օկլահոմա նահանգի իշխանությունները վեց տարվա մեջ առաջին անգամ մահապատժի են ենթարկել դատապարտյալին։ Այս մասին հայտնել է The Independent-ը։
Ջոն Գրանթը 1999 թվականին սպանել էր բանտի աշխատակցին և դատապարտվել մահապատժի, առաջին դեպքը Օկլահոմայում՝ 2015 թվականից ի վեր։
Գրանթին ներարկվել է միդազոլամ վիճելի դեղամիջոցը, որի օգտագործումը հասարակական դժգոհություն է առաջացել: Սովորաբար ներարկումից հետո դատապարտյալը միանգամից կորցնում է գիտակցությունը, իսկ մի քանի րոպե անց բժիշկն արձանագրում է մահը։ Սակայն եղել են դեպքեր, երբ դատապարտյալը մինչև մահանալը երկար ցնցումների մեջ է ընկել: 20 րոպե ջղաձգումներ է ունեցել նաև Գրանթը: